Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերադարձել է Երևան՝ արձանագրելով պատմական նվաճում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր ընտրանին հայրենիք է վերադարձել պատմական արդյունքով՝ առաջին անգամ աշխարհի առաջնությունից բերելով 5 մեդալ,»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը
108 երկրի հավաքականների պայքարում ՀՀ ընտրանին 8-րդ է։





