AM
15 Դեկտեմբեր 2025 - 11:30 AMT

Մահացել է հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը

Դեկտեմբերի 13-ի մահացել է նԽՍՀՄ շրջանի հայտնի հայազգի դաշնակահար և կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը։ Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը։

Օգանեզովը 84 տարեկան էր։ Նա պայքարում էր օնկոլոգիական հիվանդության դեմ։

Նա բազմիցս հաղթող է ճանաչվել դաշնամուրային մրցույթներում, վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր ռուսական ալիքներում։ Նա նաև նկարահանվել է մի քանի կինոնկարներում՝ այդ թվում՝ «Անձրևի հետքը» և «Ննջասենյակի բանալին» ֆիլմերում։

Որպես նվագակցող աշխատել է այնպիսի հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են Իոսիֆ Կոբզոնը, Կլավդիա Շուլժենկոն, Վալենտինա Տոլկունովան և այլոք։