Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակների քվեարկության մեկնարկը։ Այս տարվա քվեարկության կարգում կատարվել են փոփոխություններ՝ քվեարկողները կարող են ընտրել միայն մեկ թեկնածու յուրաքանչյուր անվանակարգում։
Առավելագույն ձայներ հավաքած ֆուտբոլիստն ու մարզիչը կճանաչվեն տարվա լավագույնները։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի համար առաջադրված են հետևյալ խաղացողները՝
- Օգնյեն Չանչարևիչ («Նոա», Երևան)
- Էրիկ Փիլոյան («Ուրարտու», Երևան)
- Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)
- Վարազդատ Հարոյան (առանց ակումբ)
- Սերգեյ Մուրադյան («Նոա», Երևան)
- Նաիր Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)
- Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա», Երևան)
- Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան)
- Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան)
- Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա)
- Հենրիխ Մխիթարյան («Ինտեր», Իտալիա)
- Լուկաս Սելարայան («Բելգրանո», Արգենտինա)
- Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)
- Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ», Երևան)
- Հենրի Ավագյան («Փյունիկ», Երևան)
- Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա», Երևան)
- Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ», Երևան)
- Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա», Երևան)
- Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան)
- Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա», Երևան)
- Նարեկ Աղասարյան («Ուրարտու», Երևան)
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում առաջադրված են՝
- Եղիշե Մելիքյան (Հայաստանի ազգային հավաքական / «Փյունիկ»)
- Վահե Գևորգյան («Ալաշկերտ» / «Վան»)
- Ռոբերտ Արզումանյան («Ուրարտու»)
- Վարդան Մինասյան (առանց ակումբ)
- Արտակ Օսեյան («Փյունիկ»)





