AM
24 Դեկտեմբեր 2025 - 08:42 AMT

Սպերցյանը՝ մրցաշրջանի առաջին կեսի «Կրասնոդարի» լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» 2025/2026 մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստ։

Սպերցյանը մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել է երկրպագուների քվեարկության արդյունքներով։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է կոլումբիացի հարձակվող Ջոն Կորդոբան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է դարպասապահ Ստանիսլավ Ագկացևը, հայտնում է Auroranews.am-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հայ կիսապաշտպանը Ռուսաստանի գործող չեմպիոնի կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։