AM
27 Դեկտեմբեր 2025 - 06:19 AMT

Սպերցյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխության արդյունքները:

Նա հավաքել է 17 ձայն։

25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ տարում Հայաստանի ազգային հավաքականի կազմում դարձել է 5 գոլի հեղինակ։

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում նաև նվաճել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։