AM
27 Դեկտեմբեր 2025 - 11:42 AMT

Սպորտային արբիտրաժի որոշմամբ՝ Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի ՌԴ թենիսի ֆեդերացիային

Սպորտային արբիտրաժի ազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին պարտավորեցրել է փոխհատուցել Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի կրած վնասները: Լուրը հրապարակվել է ֆեդերացիայի կայքում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ավանեսյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և 2024 թվականին հրաժարվել է Ռուսաստանի թենիսի հավաքականի կազմում հանդես գալուց։ Սպորտային արբիտրաժը մի քանի ամիս քննել է վեճը և որոշում է կայացրել հօգուտ թենիսի ֆեդերացիայի։ Թենիսիստուհին պարտավոր է ֆեդերացիային փոխհատուցել արբիտրաժի գնահատած վնասների գումարը, մարզական պատրաստության մասին պայմանագրով նախատեսված եկամուտների փոխհատուցման գումարը, ֆեդերացիայի այլ ծախսերը», – ասված է հաղորդագրության մեջ։

Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկ քաղաքում։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել 2024 թվականի օգոստոսին։ Ներկայումս Ավանեսյանը զբաղեցնում է կանանց թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակի 118-րդ հորիզոնականը։