AM
6 Հունվար 2026 - 10:18 AMT

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ճանապարհներինտեղ-տեղ մերկասառույց է։

Հրազդանի տարածաշրջանումմառախուղ է։

Փրկարարները վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։