AM
7 Հունվար 2026 - 07:45 AMT

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար

Հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։