AM
7 Հունվար 2026 - 08:23 AMT

Սևանա լճի մակարդակը 2025-ի նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ը ներառյալ 1 սանտիմետրով բարձրացել է՝ հասնելով 1900.23 մետրի (04.01.26թ․), ինչը 2025-ի նույն օրվա ցուցանիշից 15 սանտիմետրով ցածր է, սակայն 2026 թվականի հունվարի 1-ի տվյալից 1 սանտիմետրով բարձր, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 29-ից մինչև 2026 թվականի հունվարի 4-ի ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը կազմել է 1.072 միլիոն խորանարդ մետր, իսկ հունվարի 1-4-ը ներառյալ՝ 0.610 միլիոն խորանարդ մետր։