AM
7 Հունվար 2026 - 08:33 AMT

Տեղումներ չեն սպասվում․ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում hունվարի 7-8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։

Երևանում հունվարի 7-8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի ուշ երեկոյան, 10-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:

Մայրաքաղաքում հունվարի լույս 8-ի գիշերը սպասվում է -10 աստիճան: