AM
7 Հունվար 2026 - 10:01 AMT

Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք հրաձգության ԵԱ-ին

Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը։ Այդ մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան, գրում է Oxu.az-ը։

Եվրոպայի առաջնությունը 10 մետր հեռավորությամբ հրաձգություն սպորտաձևում անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում՝ փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը։

Օլիմպիական բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների եռակի մրցանակակիր, 67-ամյա Իրադա Աշումովան ընդգծել է, որ թիմը չի պատրաստվում մասնակցել այդ մրցումներին.

«ԱՊՀ խաղերի ժամանակ հայ մարզիկներին Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ էին տրամադրվել։ Նրանք չեն ժամանել և չեն հանդես եկել այստեղ։ Այդ պատճառով մենք էլ ենք որոշել չմասնակցել այս Եվրոպայի առաջնությանը։ Մենք նույնիսկ պետական կառույցներին այդ առիթով չենք դիմել»,-ասել է նա: