AM
7 Հունվար 2026 - 13:10 AMT

Ֆոտոթակարդները ֆիքսել են «Խոսրովի անտառում» զբոսնող լուսանի

Ֆոտոթակարդները ֆիքսել են «Խոսրովի անտառում» զբոսնող լուսանի, հայտնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:

«Լուսանը Հայաստանում մեծությամբ երկրորդ կատվազգին է։ Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում»,- նշված է հաղորդագրության մեջ։