Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը, ինչպես նաև քննական կենտրոնների ցանկը։
Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը․
Հունվարի 24-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
Հունվարի 25-ին՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»
Հունվարի 31-ին՝ «Օտար լեզուներ»
Փետրվարի 1-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
Փետրվարի 7-ին՝ «Մաթեմատիկա»
Փետրվարի 8-ին՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։





