UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը, որն առավել հայտնի է Շարա Բուլետ մականունով, մանրամասներ է հայտնել Երևանում կայացած Hype FC մրցաշարի ֆինանսական կողմի մասին։ Մարտիկը խոստովանել է, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի կանոններով մենամարտի համար ստացել է իր կարիերայի ամենաբարձր վարձատրությունը։
Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 6 րոպե պայքարի դիմաց ստացած գումարը կարելի է ռեկորդային համարել, Շարան նշել է, որ, իր մասով՝ դա, միանշանակ, ռեկորդային հոնորար էր, հայտնում է Auroranews.am-ը
«Ես, առհասարակ, չեմ լսել, որ գրեփլինգում նման գումարներ շրջանառվեն։ Այն աղմուկն ու ուշադրությունը, որը մենք ստեղծեցինք, նույնպես աննախադեպ էին գրեփլինգի համար։ Թերևս, նման բան եղել է միայն այն ժամանակ, երբ գորգ էր դուրս գալիս լեգենդար Ալեքսանդր Կարելինը», – ասել է նա։
Դեկտեմբերի 30-ին Երևանում կայացած Hype FC մրցաշարի գլխավոր իրադարձությունը Ծառուկյանի և Շարա Բուլետի միջև մենամարտն էր, որն ավարտվել է ոչ ոքի:





