AM
8 Հունվար 2026 - 14:17 AMT

Արման Ավանեսյանը հավակնում է The World Games Athlete of the Year 2025 մրցանակին

մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Արման Ավանեսյանը ընդգրկվել է Համաշխարհային խաղերի միջազգային ասոցիացիայի (IWGA) տարբերակով 2025 թվականի լավագույն մարզիկի կոչման հավակնորդների ցանկում։ Նա պայքարում է The World Games Athlete of the Year մրցանակի համար։

2025 թվականին Ավանեսյանը նաև հաղթանակ է տարել Չինաստանում անցկացված Համաշխարհային խաղերում, իսկ Աշխարհի առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը, հայտնում է Factor.am-ը:

«Ես հաղթեցի Եվրոպայի առաջնությունում, Աշխարհի խաղերում… և ամենակարևորը՝ ծնվեց իմ որդին։ Սա իսկապես հաղթանակների տարի էր»,- Ավանեսյանի խոսքն է մեջբերել Սամբոյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

The World Games Athlete of the Year 2025 մրցանակի համար առաջադրվել է 30 մարզիկ, որոնց թվում է միայն մեկ սամբիստ՝ Արման Ավանեսյանը։

Քվեարկությունն իրականացվում է IWGA-ի պաշտոնական կայքում։