Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ հունվարի 9-ի վաղ առավոտից «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են։
ժամանակավորապես դադարեցվել է նաև բեռնատարների երթևեկությունը Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկով։
«Արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների շարժը Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ճանապարհով»,– ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։





