Վրաստանում վերականգնվել է բեռնատարների երթևեկությունը դեպի Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը տանող ավտոճանապարհին: Այդ մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը, գրում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ վատ եղանակային պայմանների պատճառով վրացական կողմն արգելել էր կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը միջազգային նշանակության Ախալցխա – Նինոծմինդա ճանապարհահատվածում:
Ներկա պահին երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հունվարի 9-ի վաղ առավոտից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ էր նաև «Վերին Լարս» անցակետը, որը բոլոր միջոցների համար։





