AM
9 Հունվար 2026 - 09:46 AMT

Մի շարք համարանիշներ կընդգրկվեն «մեծ պահանջարկ ունեցողների» շարքում

«Առանձնահատուկ պահանջարկ ունեցող» և «մեծ պահանջարկ ունեցող» պետհամարանիշների մասին կառավարության որոշումներում նախատեսվում են փոփոխություններ։ Գործող կարգավորումներով արդեն իսկ սահմանվել են որոշ համարանիշների համադրություններ, որոնք համարվում են պահանջված, հայտնում է Factor.am-ը:

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ գործնականում պարզվել է, որ կան թվերի և լատինական տառերի որոշ համադրություններ, որոնք իրենց տեսքով շատ նման են պահանջարկ ունեցող համարանիշներին, ունեն «գեղեցիկ» կամ առանձնահատուկ տեսք (օրինակ՝ շատ «0»-ներ, նույնական թվեր), բայց չեն մտնում գործող կարգավորումներով սահմանված ոչ մի կատեգորիայի մեջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համադրությունները չեն համապատասխանում 2023 թ․ որոշմամբ սահմանված «առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների» տրամաբանությանը, բայց նաև ընդգրկված չեն 2007 թ․ որոշմամբ սահմանված «մեծ պահանջարկ ունեցող» համարանիշների ցանկում։

Նախագծով առաջարկում է․ այդ «միջանկյալ» համադրությունները ներառել «մեծ պահանջարկ ունեցող համարանիշների» շրջանակում, այսպիսով ամբողջական դարձնել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը, ապահովել, որ պահանջված տեսք ունեցող որևէ համարանիշ չմնա կարգավորումից դուրս։ Համարանիշներն ամբողջությամբ՝ այստեղ։