Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել մայրաքաղաքի մթնոլորտային օդի վիճակի վերաբերյալ տվյալները 2025 թվականի դեկտեմբերի 26-29-ի և 2026 թվականի հունվարի 3-5-ի համար։
Այդ օրերին փոշու պարունակությունը որոշ հատվածներում գերազանցել է սահմանված թույլատրելի չափը․
- Կենտրոն վարչական շրջանում՝ դեկտեմբերի 26-27-ին և հունվարի 3-5-ին,
- Նոր Նորքի տարածքում՝ դեկտեմբերի 26-27-ին,
- Շենգավիթ վարչական շրջանում՝ հունվարի 3-4-ին,
- Արաբկիրում՝ դեկտեմբերի 28-ին։
Ազոտի երկօքսիդի մակարդակը նույնպես գերազանցել է նորման հետևյալ օրերին և վայրերում․
- Կենտրոնում՝ դեկտեմբերի 26-27-ին և հունվարի 5-ին,
- Նոր Նորքում՝ դեկտեմբերի 27-ին, 29-ին և հունվարի 5-ին,
- Շենգավիթում՝ դեկտեմբերի 27-28-ին,
- Արաբկիրում՝ հունվարի 5-ին։
Միաժամանակ արձանագրվել է, որ ծծմբի երկօքսիդի պարունակությունը սահմանային թույլատրելի նորման չի գերազանցել։





