AM
10 Հունվար 2026 - 08:37 AMT

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց

Փրկարարները հունվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արգելափակումից դուրս են բերել 54 տրանսպորտային միջոց, ինչպես նաև ցուցաբերել անհրաժեշտ օգնություն 84 քաղաքացու։

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացրել է, որ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ստորաբաժանումների կենտրոնները բազմաթիվ ահազանգեր են ստացել՝ կապված ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակման դեպքերի հետ։

Փրկարարական խմբերն օպերատիվորեն արձագանքել են ստեղծված իրավիճակին՝ համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների հետ։