AM
12 Հունվար 2026 - 06:55 AMT

Արման Ծառուկյանը ջախջախիչ հաշվով հաղթել է ամերիկացի մրցակցին

MMA մարտիկ Արման Ծառուկյանը հերթական հաղթանակն է տարել, այս անգամ Real American Freestyle 5 մրցաշարում` ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում: Ծառուկյանի մրցակիցն ԱՄՆ-ն ներկայացնող՝ PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերն էր:

Գոտեմարտում հայ մարզիկը առավելության է հասել խոշոր ` 10։0 հաշվով, հայտնում է Sputnik Արմենիան։

Գոտեմարտը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանռայզ քաղաքում:

Ծառուկյանը 29 տարեկան է։ 2024 թվականի հունվարին նախատեսված էր նրա մենամարտը թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտու համար՝ ռուսաստանցի Իսլամ Մախաչովի դեմ, սակայն նա ստիպված է եղել հրաժարվել մենամարտից վնասվածքի պատճառով։

Ընդհանուր հաշվով, նրա MMA կարիերան ընդգրկում է 23 հաղթանակ և 3 պարտություն։ UFC-ի քաշային կարգից անկախ վարկանիշային աղյուսակում՝ P4P դասակարգմամբ, հայ մարզիկը զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։