Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանըներկայացրել է 18 մետրանոց 250 նոր ավտոբուսի ծրագրի ներդրման կարևորությունը՝ ընդգծելով, որ այն միաժամանակ ամփոփում է մայրաքաղաքի տրանսպորտային ռեֆորմի առաջին լիարժեք փուլը և լուծում է մի շարք առանցքային խնդիրներ։
Այս համատեքստում նա առաջինը շեշտել է խցանումների խնդիրը, հայտնում է Radar Armenia-ն:
«18-մետրանոց 250 ավտոբուսների մուտքով մենք հնարավորություն կունենանք որոշակի նոր կարգավորումներ մարդատար մեքենաների համար, որոնք վստահորեն արդեն իսկ քանակապես գնալով ավելանում են։ Ստեղծելով հանրային տրանսպորտի նոր համակարգ՝ մենք կկարողանանք որոշակի փողոցներում բացի հանրային տրանսպորտից արգելել որևէ այլ մեքենայի մուտքը։ Ամեն 18-մետրանոց ավտոբուսը փոխարինում է 80–100 մարդատար ավտոմեքենայի, և մենք կարող ենք այս համեմատականները հստակ անել»,– ասել է նա։
Ավինյանը որպես երկրորդ առանցքային հարց մատնանշել է օդի որակը՝ նշելով, որ նոր ավտոբուսները շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չեն ունենում, քանի որ չեն արտանետում վնասակար նյութեր։
«Դրանք փոխարինում են մարդատար մեքենաներին՝ խոսքը 25 հազար մեքենայի մասին է։ 25 հազար մեքենայի արտանետում դուրս է գալիս: Եվ խցանումների մասով է կարևոր, և օդի որակի մասով է կարևոր»։





