AM
12 Հունվար 2026 - 11:00 AMT

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները

2026 թվականի 2-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։

Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են՝ 1.3 անգամ։

Հոսպիատալացված դեպքերի 92․8%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։