FlyOne Armenia ավիաընկերությունը մայիսի 25-ից Երևան – Կազան – Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթեր կմեկնարկի: Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում:
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Տոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։





