AM
12 Հունվար 2026 - 14:37 AMT

Կրասնոդար-Երևան չվերթը չի կայացել օդանավակայանի փակման հետևանքով

Կրասնոդար-Երևան չվերթը չեղարկվել է ռուսական օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց թռիչքների ցուցատախտակի տվյալներով՝ չեղարկվել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության կողմից իրականացվող չվերթը։

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության փոխանցմամբ՝ Կրասնոդարում սահմանվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, հայտնում է Auroranews.am-ը:

Բացի այդ, չեղարկվել է նաև «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Սոչի-Երևան չվերթը։