Սաստիկ բքի և տեսանելիության սահմանափակման հետևանքով Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի ցանկացած տրանսպորտային միջոցի համար, տեղեկացրել է Ճանապարհային դեպարտամենտը։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով երթևեկող մեքենաների համար։
Ապարան, Արագած, Արթիկ, Ճամբարակ, Մարտունի, Գավառ, Աբովյան, Հրազդան, Նաիրի, Սիսիան, Գորիս, Աշոցք և Ամասիա տարածաշրջանների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արթիկի և Արագածի տարածաշրջաններում բուք է:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարները ճանապարհներին շարունակում են իրականացնել մաքրման ու աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին խորհուրդ է տրվում խստորեն հետևել երթևեկության կանոններին, զգուշությամբ շարժվել ու օգտագործել ձմեռային անվադողեր։
Փրկարար ծառայությունը հայտնել է, որ Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։





