Հանրապետության տարածքում` հունվարի 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ամբողջ հանրապետությունում ձյան տեսքով:
Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։
Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 12-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ, 13-14- ին՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևանում՝ հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։





