AM
13 Հունվար 2026 - 07:08 AMT

Քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման ռազմավարական նախագիծը 2026-2030 թվականների համար:

Քննարկման ժամանակ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանը ներկայացրել է գիտական ոլորտի գնահատման մեթոդաբանությունն ու ընդհանրական ցուցանիշները, ինչպես նաև հետազոտությունների ու մշակումների համակարգի գործունեության կառուցվածքը և ծրագրի ներդաշնակեցումը այլ ռազմավարական նախաձեռնությունների հետ։

Ներկայացվել են ծրագրի տեսլականն ու նպատակները, արդյունքային շրջանակը և գիտության ոլորտի գերակայությունները։ Ռազմավարության նախագծով նախատեսվում է հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության բարձրացում, ինչպես նաև ոլորտի վերակազմավորում և առաջխաղացում։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև գիտական և գիտատեխնիկական մրցունակ համակարգի ձևավորման, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքների ընդլայնմանն ուղղված միջոցառումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետական մակարդակով գիտական ներուժի զարգացմանն ուղղված քաղաքականության արդյունավետ իրագործումը՝ շեշտադրելով այդ ոլորտում նախանշված նախագծերի իրականացումը։