AM
13 Հունվար 2026 - 08:50 AMT

«Աերոֆլոտի» Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է

«Աերոֆլոտ» ավիաընկերության կողմից նախատեսված Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ Այդ մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Հունվարի 12-ին ևս նշված չվերթը չեղարկվել էր, քանի որ Կրասնոդարի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։

«Ռոսավիացիան» հաղորդել է, որ օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան, երբ չեղարկվել են թռիչքների անվտանգությանը վերաբերող սահմանափակումները։ Սակայն, վերագործարկման մասին տեղեկությունից հետո անգամ, այսօրվա չվերթը ևս չի իրականացվի, հայտնում է Sputnik Արմենիան:

Բացի այդ, ուշացումներ են գրանցվել նաև Միներալնիե Վոդիից և Մոսկվայից Երևան մեկնած չվերթերի ժամանման ժամանակացույցում։