Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հաղորդագրություն է ստացել, ըստ որի՝ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի հանգամանքները պարզելիս ի հայտ է եկել, որ բախումը տեղի է ունեցել Հերացի փողոցում, և վթարին մասնակցել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։
«Toyota» և «Volt» մակնիշների մեքենաներում գտնվող ուղևորներն ունեն վնասվածքներ և տեղափոխվել են բուժհաստատություններ։
Փրկարարներն իրականացրել են անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ՝ հոսանքազրկելով «Toyota» և «Volt» մակնիշների մեքենաները, ինչպես նաև փակել են «Toyota» ավտոմեքենայի գազի բալոնի փականը՝ հնարավոր վտանգները կանխելու նպատակով։





