AM
14 Հունվար 2026 - 13:02 AMT

Զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով

Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Դեպքի հանգամանքները լիովին պարզելու նպատակով համապատասխան մարմինների կողմից իրականացվում է քննություն։

Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։