AM
15 Հունվար 2026 - 08:28 AMT

Փետրվարի 15-ից 112 միասնական հեռախոսահամարը կգործի ոստիկանության և փրկարարների հետ կապի համար

Արտակարգ դեպքերին ավելի արագ և համակարգված արձագանքելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից կգործարկի Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը, հայտնում է ՆԳՆ-ն:

Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։