AM
15 Հունվար 2026 - 08:54 AMT

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Auroranews-ը:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասում ծառայող զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու նպատակով քննությունն ընթացքի մեջ է եղել։

Վահան Պետրոսյանը ծառայել է Վարդենիսում, նա Երևան քաղաքից է եղել։ Զինծառայողը ծառայության մեջ է գտնվել շուրջ վեց ամիս։