AM
17 Հունվար 2026 - 10:26 AMT

Հայ աշակերտները 2025-ին միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել

2025 թվականին Հայաստանի դպրոցականներն ընդհանուր առմամբ միջազգային օլիմպիադաներում նվաճել են 91 մեդալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել՝ 13 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ»,-գրել է նա: