AM
19 Հունվար 2026 - 06:54 AMT

ԱՄՆ դեսպանատուն․ Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ հարցազրույցի օրը ամրագրելիս օժանդակող ծառայությունների միջամտությունից։

«Եթե հարցազրույցի օր ամրագրելու համար օգտվել եք տուրիստական գործակալի կամ աջակցման այլ ծառայություններից և Ձեր դիմումում լրացվել են սխալ կամ կեղծ (օրինակ՝ հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն) տեղեկություններ, ապա դեսպանատունն իրավունք ունի չեղարկել Ձեր հանդիպումը։

Խուսափե՛ք երրորդ կողմի միջամտությունից և հավելյալ վճարներից։

Ձեր դիմումում առկա տեղեկության ճշգրտության և ճշմարտացիության պատասխանատուն Դուք եք»,-ասվում է հայտարարության մեջ: