AM
19 Հունվար 2026 - 07:03 AMT

Կուսումնասիրվեն ՀՀ-ում հնդիկների աշխատողների խոցելիությունը և մարդու իրավունքների վիճակը

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցները մասնակցություն են ցուցաբերել «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» թեմայով զեկույցի քննարկմանն, որն իրականացվել է «Արամինտա» կազմակերպության նախաձեռնությամբ։

Այս հետազոտության նպատակն կայանում է պարզել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միջավայրը, խոցելիության աստիճանը և մարդու իրավունքների ներկայիս վիճակը Հայաստանում։

Ռուբինա Լալայանը անդրադարձել է այն աշխատանքներին, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվել են՝ արձագանքելու աշխատավայրերում մարդու իրավունքների խախտումներին, կանխելու խտրականության դեպքերը և ապահովելու օտարերկրացի անձանց իրավունքների պաշտպանությունը։

Նա ընդգծել է, որ օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պահպանումը մշտապես գտնվել է ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում պարբերաբար կիրառվել են տարաբնույթ գործիքակազմեր։

Օգոստոսի 7–ին լուր տարածվեց, որ մի քանի տասնյակ հնդիկներ օգոստոսի 6–ի երեկոյան փակել են Իջևան-Երևան միջպետական ճանապարհը` պահանջելով, որ գործատուն վճարի իրենց աշխատավարձը։ Ավելի ուշ ընկերության տնօրենն ասել է, որ հնդիկները ոչ թե աշխատավարձ չեն ստացել, այլ աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում, մինչդեռ նրանց հետ կա կնքած 3 տարվա աշխատանքային պայմանագիր, իսկ բարձրացված պահանջները հնարավոր չէ բավարարել։ Իջևան էր այցելել Հնդկաստանի դեսպանը: