AM
21 Հունվար 2026 - 07:36 AMT

Վրաստանը ժամանակավորապես փակել է ՀՀ սահման տանող ճանապարհներից մեկը

Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը տեղեկացրել է, որ Փարավանի լեռնանցքում, որը հանդիսանում է Հայաստանի հետ կապող ճանապարհային հատված, ներկայում փակ է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Ըստ գերատեսչության հրապարակած տեղեկատվության՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական ճանապարհի 94-110 կմ հատվածում՝ Փարավանի լեռնանցքում, բքի և թույլ տեսանելիության պատճառով սահմանվել է երթևեկության սահմանափակում։

Նշվել է նաև, որ նույն եղանակային պայմանների հետևանքով փակ է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը։