AM
27 Հունվար 2026 - 10:02 AMT

Տասնյակ մեքենաներ են բախվել Գյումրի-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով

Գյումրի-Երևան ավտոմայրուղու Կաքավաձորի խաչմերուկի մոտ մերկասառույցի հետևանքով տասնյակ մեքենաներ են բախվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մանուկյանը։

«Գյումրի-Երևան ավտոմայրուղին, Կաքավաձոր գյուղի խաչմերուկի հատվածում ամբողջությամբ փակ է։ Ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, տասնյակ մեքենաներ են բախվել իրար»,-ասել է նա: