AM
27 Հունվար 2026 - 12:14 AMT

Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ՀՀ ճանապարհներին սպասվում է մերկասառույց

Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության սպասվում է մերկասառույց։

Հունվարի 28-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հունվարի 28-ին, հունվարի 29-ի ցերեկը և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և փետրվարի 1-ին մայրաքաղաքում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։