Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել «Եվրո-2026»-ի քառորդ եզրափակիչ, որում մրցակիցը Խորվաթիան է։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, հայտնում է Radar Armenia-ն:
Հայաստանի ազգային հավաքականը B խմբում արդեն ապահովել է առաջին տեղը։
B խմբի երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում մրցել է տանտերերի հավաքականի հետ ու հաղթանակը բաց թողել վերջնամասում՝ 3։3։ Մինչև խաղի 34-րդ Հայաստանի հավաքականը հաղթում էր 3։1 հաշվով, սակայն Լիտվայի հավաքականը կարողացավ խփել երկու գոլ ու փրկել հանդիպումը, հայտնում է Factor.am-ը:
Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ են դարձել Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանը և Վլադիմիր Սանոսյանը։
Մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5։4 հաշվով՝ Չեխիային՝ ապահովելով տեղը քառորդ եզրափակչում։





