AM
31 Հունվար 2026 - 08:21 AMT

Աբիսողոմոնյանը Վայգանդի հետ քննարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետագա ծրագրերը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է անցկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդի հետ՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համագործակցությունը։

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների իրականացմանն ուղղված ծրագրերի շարունակականության ապահովման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը և անձամբ Քրիսթին Վայգանդի կարևոր դերը` երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ-ում զգալի առաջընթաց գրանցելու հարցում։ Նա շնորհակալություն է հայտնել Քրիսթին Վայգանդին ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ակտիվ գործունեության համար և մաղթել նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում։