AM
2 Փետրվար 2026 - 11:37 AMT

Անգլերենի թեստերում խոտան է եղել․ Նոր քննություն կանցկացվի

Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրված տեխնիկական խոտանի պատճառով ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ նոր քննություն կկազմակերպվի:

«Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: