AM
4 Փետրվար 2026 - 07:45 AMT

Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է, Ամասիայում բուք է

Փետրվարի 4-ի 10:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գյումրի-Բավրա ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից Մեղրի ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյանց լեռնանցքը (մերկասառույց, բուք) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկ, Քաջարան, Գորիս քաղաքներում, Կապան-Գորիս ավտոճանապարհին և «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Սառնակունք կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Հանրապետության տարածքում` փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-8-ին նույնքան կբարձրանա։

Երևանում փետրվարի 4-ին, ինչպես նաև 7-ի գիշերն ու առավոտյան, սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի ձևով։ Փետրվարի 5-6-ին, ինչպես նաև 7-ի ցերեկը և 8-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ

Մայրաքաղաքում փետրվարի 4-ի ցերեկը կգրանցվի +3․․․+5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կանխատեսվում է -1-ից +1 աստիճան։