AM
5 Փետրվար 2026 - 14:13 AMT

Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց

Կառավարությունը կատարել է փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունված որոշման մեջ՝ նպատակ ունենալով կատարելագործել ՀՀ-ում գործող ֆունկցիոնալության գնահատման օրենսդրական դաշտը։

Սահմանվել է, որ ֆունկցիոնալության գնահատման դիմումները պետք է ներկայացվեն միայն առցանց եղանակով՝ հաշվի առնելով, որ ամբողջ գործընթացը՝ սկսած դիմումի մուտքագրումից մինչև որոշման ընդունում, թվայնացված է, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ փոփոխությունների՝ նախատեսվել է ամրապնդել գնահատող հանձնաժողովների մասնագիտական կազմի ձևավորման վերահսկելիությունը։ Սահմանվել է, որ հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել բացառապես այն մասնագետները, ովքեր գրանցված են սահմանված ռեեստրում։

Քաղաքացիները կարող են դիմումը մուտքագրել հետևյալ հղումով: Բացի այդ, եթե քաղաքացին դժվարություն ունենա դիմումի էլեկտրոնային լրացման հարցում, կարող է այցելել ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ տեղում անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով։