AM
7 Փետրվար 2026 - 08:01 AMT

Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով․ 4-6 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 8-11-ը ժամանակ առ ժամանակ կլինեն կարճատև տեղումներ՝ անձրևի կամ ձնախառն անձրևի տեսքով։