AM
7 Փետրվար 2026 - 08:38 AMT

Լարսը փակվել է մեծ բեռնատարների համար

Վրաց-ռուսական սահման գտնվող «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը ժամանակավորապես փակվել է մեծ բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը:

Պատճառը եղանակային վատ պայմաններն են:

«Մցխեթա-Ստեփանծմինդա–Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում ժամանակավորապես արգելվում է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Մարդատար մեքենաների երթևեկությունը շարունակվում է առանց խոչընդոտների։