2017 թ․-ից ի վեր առաջին անգամ այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի մակարդակի բարրձրացում 1 սմ-ով։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել էՇՄՆ նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նա հայտարարել է, որ ստացել են հանձնարարական Սևանա լճից իրականացվող ջրառը չգերազանցել օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետր չափաբաժնից, հայտնում է Panorama.am-ը:
«Ընդհանուր աշխատանքների հետ կապված կոյուղիների մաքրման և առհասարակ՝ կենցաղային աղբից մաքրելու, նաև ծրագրային մի շարք պրոյեկտներ ունենք, որոնք նույնպես կառավարությունում են և քննարկում ենք։ Մեր գնահատմամբ և Ասիական զարգացման բանկի գործընկերների օգնությամբ արված ուսումնասիրությունների արդյունքում՝ կազմում է 270 միլիոն եվրոյի չափով»,- ասել է նա։





