AM
13 Փետրվար 2026 - 14:57 AMT

Ազիզյան․ Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթը գերազանցել է 2 մետրը

Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցել է 2 մետրը։ Այդ մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը: Շնորհակալություն բնությանը մեզ նման պարգև ընծայելու համար

Այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր Է ջրային պաշարների ձևավորման համար»,-գրել է նա: