Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին պարային զույգը հաղթահարել է որակավորման փուլն ու փետրվարի 16-ին հանդես կգա ազատ ծրագրով։
Գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
Նրանք վաստակել են 66.27 միավոր՝ ընդգրկվելով 16 լավագույնների շարքում:
Ակոպովա–Ռախմանին զույգը հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, չնայած Բաքվի բողոքներին, սակայն անվանումը չի նշվել՝ հայտարարվել է միայն հեղինակ Արա Գևորգյանի անունը:





