Հայաստանի հրաձգության հավաքականը Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է մեծաթիվ պատվիրակությամբ։ Հայկական հրաձգության համար պատմական նշանակություն ունեցող այս մրցաշարին Հայաստանի ընտրանին մասնակցելու է 26 մարզիկով։
Հավաքականի կազմում հրացան ձևում ընդգրկվել են Հրաչիկ Բաբայանը, Արտյոմ Գրիգորյանը, Միհրան Գաբրիելյանը։
Ատրճանակ ձևում Հայաստանը ներկայացնելու են Բենիկ Խլղաթյանը, Զավեն Իգիթյանը, Գևորգ Մելքոնյանը, Էլմիրա Կարապետյանը։
Շարժվող թիրախ մրցաձևում ընդգրկվել են Հովհաննես Մարգարյանը, Գոռ Խաչատրյանը, Հայկ Մինասյանը, Տիգրան Մանուկյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը, Արուսյակ Գրիգորյանը, Մարի Ղազարյանը, Մարիամ Մկրտչյանը։
Շարժվող թիրախ (երիտասարդներ) կարգում մրցելու են Համլետ Կարենյանը, Մանվել Գրիգորյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արման Բարսեղյանը, Վլադիմիր Առաքելյանը, Անահիտ Սարգսյանը, Աիդա Ազատյանը, Լիլիթ Մկրտչյանը, Յանա Հակոբյանը, Նատալի Իսախանյանը։
Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերն արդեն վաճառվում են:





